Մեքսիկայում առկա բարձր քրեածին իրադրությունը, ինչպես նաև կանանց նկատմամբ փողոցներում և տանը գրանցվող բռնության հաճախակի դեպքերը ստիպել են մեքսիկուհիներին բռնցքամարտի պարապմունքների հաճախել: Մեխիկոյում վերջերս բացված բռնցքամարտի դպրոցի նկատմամբ, ի զարմանս սեփականատերերի, մեծ հետաքրքրություն են դրսևորում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:
Բռնցքամարտի պարապմունքների այցելող կանանց մեծ մասը պարբերաբար բռնության են ենթարկվում սեփական ամուսինների կողմից:
Դպրոցում պարապմունքներն անցկացնում են նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները, ովքեր էլ նախաձեռնել են դպրոցի բացումը:







































