Այսօր՝ ապրիլի 29-ին, արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը նշում են ամուսնության 2-րդ տարին:
Ինչպես գրում է բրիտանական Hello պարբերականը, այսօր Քեյթը բարեգործական շաբաթվա շրջանակում կայցելի Հեմփշիրի մանկատուն:
Դրանից հետո ամուսինները կտոնեն իրենց ամուսնական կյանքի երկրորդ տարին: Պարբերականը չի նշում, թե հատկապես որտեղ:
Բացի այդ՝ զույգն սպասում է իրենց առաջնեկի ծնունդին: Վերջերս Քեյթ Միդլթոնը գնել էր երկնագույն մանկասայլակ, ինչով և առիթ էր տվել ենթադրելու, որ որդի է ունենալու՝ գրում է Daily Mail-ը:
Քեյթի ու արքայազն Ուիլյամի երեխան՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի թոռը, կգրավի երրորդ տեղը գահաժառանգման հերթականության մեջ ու հետագայում կդառնա թագավոր կամ թագուհի:
Ուղիղ երկու տարի առաջ զույգի ամուսնությունը էկրանների շուրջն էր հավաքել ավելի քան երկու միլիարդ մարդու, իսկ Լոնդոնի փողոցներում թագավորական հարսանիքը տոնում էր մոտ 1.5 մլն մարդ:










































