Microsoft-ը լրջորեն անցել է իր իմիջի թարմացմանը: Ընկերությունն իր տարբերանշանի թարմացումից հետո զբաղվում է մյուս ծառայությունների արտաքինը փոփոխելով: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Մոտ ապագայում ընկերության բոլոր հիմնական ծառայությունները կունենան մինիմալիստական պլիտային ոճ: Նախատեսվող փոփոխությունները կտարածվեն Skype, Xbox, Bing և Yammer ծառայությունների վրա:
Համացանցում հայտնվել է Bing-ի հնարավոր ապագա տարբերանշանի մասին տեսահոլովակ: Ամենայն հավանականությամբ, կորպորացիան որոշել է նոր տարբերանշանների մշակումն իրականացնել հրապարակայնորեն՝ հետևելու ինտերնետից օգտվողների արձագանքին: Վերջին շրջանում գործերն այնքան էլ լավ չեն ընթանում: «Հեղափոխական» Windows 8-ի օգտատերերն այն բավականին սառն են ընդունել: Դրա նկատմամբ հետաքրքրության պակասի պատճառով համակարգիչների վաճառքն ընկնում է, ինչը մտահոգում է Microsoft-ի գործընկերներին:










































