Եվրամիության երկրների կառավարությունները չափազանց հեռուն են գնացել կոշտ տնտեսական միջոցառումների կիրառման հարցում՝ կարծում է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, որը ներկայացնում է գերմանացի սոցիալ-դեմոկրատներին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ինչ վերաբերում է ազգային մակարդակին, կոշտ տնտեսական քաղաքականությունում մենք չափազանց հեռուն ենք գնացել: Ակնհայտ է, որ փաստարկը, համաձայն որի՝ պետական ծախսերի կրճատմամբ ներդրողների վստահությունը վերադառնում է, ճիշտ չէ»,- ասել է Շուլցը բելգիական L’Echo թերթին տված հարցազրույցում:
Եվրախորհրդարանի ղեկավարի կարծիքով՝ ԵՄ-ն գտնվում է ողբալի վիճակում, և եվրոպացիներն այլևս ոչինչ չեն հասկանում դրա գործունեության մեխանիզմներից:
ԵՄ-ի ֆինանսատնտեսական և սոցիալական վիճակը կդառնա տարածաշրջանային հասարակության հերթական գագաթնաժողովի գլխավոր թեման: Գագաթնաժողովը կկայանա Բրյուսելում՝ մայիսի 22-ին:









































