2012թ. մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել էր, թե ՀԱԿ-ը չունի բավարար ֆինանսական ռեսուրս. «Մեր ռեսուրսներն էլ սուղ են՝ չեմ թաքցնում, մենք նույնիսկ այն ամենամեծ պաստառներից չունենք Երևանում, հանրապետությունում: Այդ մեծ պաստառներից յուրաքանչյուրն արժե 500 դոլար՝ մենք ոչ մի պաստառ չունենք: 2008-ին էլ ես չունեի, պատերի վրա էինք փակցնում այդ փոքր պաստառները»,- ասում էր նա:
Անցել է ընդամենը մեկ տարի: Այսօր Հայ ազգային կոնգրես կուսակցությունը ավագանու ընտրությունների նախաշեմին քաղաքի շատ հատվածներում բիլբորդներ փակցնելու, նաև մարզահամերգային համալիրում «շռնդալից» համագումարի բավականին ռեսուրս է ձեռք բերել:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, այսօր էլ՝ Երևանի ավագանու ընտրությունները վերահսկող միասնական շտաբը, որը բաղկացած է լինելու ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ եռամիասնությունից, ինչպես նաև նրանցից յուրաքանչյուրը ֆինանսավորվում է այլընտրանք հռչակված «Բարգավաճ Հայաստան» կուսկացության կողմից:









































