Փողոցներում մարդկանց հետևող հսկա կապույտ թռչունն առաջարկում է մարդկանց հետևել ֆրանսիացի հումորիստ Ռեմի Գայարի Twitter-ի էջին, «ռեթվիթ» անել տեսանյութերին՝ կապույտ թռչնի կոստյումը ստանալու համար:
Գայարը հայտնի է իր վտանգավոր, սակայն միևնույն ժամանակ զվարճալի տեսանյութերով: Միկրոբլոգների ծառայությունում նա հասանելի է @nqtv հասցեով:











































