ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հերթական անգամ փայլել է իր հումորի զգացումով Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքի ժամանակ: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև բազմաթիվ հոլիվուդյան աստղեր:
Միջոցառման ընթացքում Օբաման ցուցադրել է իր պատկերներով մի քանի ամսագրերի կեղծ շապիկներ: Նախագահն ամենայն լրջությամբ հայտարարել է, որ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն իր մասին կենսագրական ֆիլմ է ստեղծում:
«Ես շատ եմ նյարդայնանում Սփիլբերգի նոր նախագծի պատճառով: Ես հետևել եմ նկարահանումներին: Եկե´ք դիտենք»,- ներկայացրել է նա հոլովակը, որը տեղադրվել է Սպիտակ տան կայքում:
Կադրում հայտնվել է Սփիլբերգը և պատմել նկարահանումների մասին: Նրա խոսքերով՝ Լինքոլնի մասին իր նախորդ ֆիլմի հաջողությունը թույլ է տվել իրեն մտածել առաջ շարժվելու մասին: Սփիլբերգի խոսքերով՝ այդ դերում Օբաման ընտրել է դերասան Դենիել Դեյ Լյուիսին:
Այն պահին, երբ պետք է էկրանին հայտնվեր դերասանը, կադրում երևացել է Բարաք Օբաման, ասես ինքը Դեյ Լյուիսն է և փորձում է Օբամայի դերը, պարապում հայելու մոտ:
Սթիվեն Սփիլբերգը կշարունակի ամերիկացի նախագահների կենսագրությունների էկրանավորումը: Այս մասին հայտնել է ռեժիսորն անձամբ՝ Սպիտակ տան YouTube-ի պաշտոնական ալիքում:








































