Քիչ առաջ քայլերթով նախագահական նստավայր հասան «Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ: Այստեղ նրանց մոտեցավ ՀՀ նախագահի նստավայրի նամակների բաժնի ղեկավար Աիդա Ասատրյանը և խնդրեց, որ հինգ ներկայացուցիչներ մտնեն նախագահական նստավայր:
Այս պահին նաիրիտցիների ներկայացուցիչները նախագահի նստավայրում են, որտեղ ներկայացնելու են իրենց պահանջը, այն է՝ վճարել շուրջ մեկ տարվա չվճարված աշխատավարձը:











































