Քիչ առաջ ՀՀ կառավարության շենքի մոտ ակցիա անցկացնող՝ «Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ որոշեցին շարժվել նախագահական նստավայր՝ անձամբ նախագահից պահանջելու իրենց չվճարված շուրջ մեկ տարվա աշխատավարձերը:
Նրանք ակցիա էին անցկացնում՝ այդ պահանջը ներկայացնելով կառավարությանը, սակայն կառավարության տված պատասխանը, թե մինչև մայիսի վերջը կստանան միայն երկու ամսվա աշխատավարձ, չգոհացրեց նրանց, ուստի որոշեցին նախագահից պահանջել իրենց հարցի լուծումը:
Հիշեցնենք, որ նրանք պահանջում են ոչ միայն աշխատավարձեր, այլև «Նաիրիտ» գործարանի կարգավիճակի հստակեցում: Նրանցից մեկն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել էր, որ իրենց համար պարզ չէ՝ անգո՞րծ են, թե՞ աշխատանք ունեն:










































