Երկուշաբթի Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում մահափորձ է իրականացվել երկրի վարչապետ Վաէլ Ալ-Հալկիի դեմ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով լիբանանյան հեռուստաալիքին։
Առկա տեղեկատվության համաձայն՝ վարչապետը ողջ է մնացել, զոհվել է նրա թիկնապահներից մեկը:
Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Դամասկոսի Մեզա թաղամասում անհայտ անձինք փորձել են պայթեցնել քաղաքական գործչի ավտոշարասյունը: Պատահարի հանգամանքները պարզվում են:








































