Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ընտրողներին կուսակցական կարգախոսները չեն հուզում

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցությունները հանդես եկան իրենց կարգախոսներով:

Հոգեբանների հավաստմամբ՝ կարգախոսն այնքան էլ մեծ ազդեցություն չունի մարդու ենթագիտակցության վրա, այսինքն՝ տվյալ կուսակցությանն ընտրելու համար մարդիկ այնքան էլ ուշադրություն չեն դարձնում, թե ինչ կարգախոսով է հանդես գալիս տվյալ կուսակցությունը:

Հոգեբան Անուշ Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ընտրված կուսակցություններից և ոչ մեկն էլ չի ընտրել այնպիսի կարգախոս, որը կարող է գրավել ընտրազանգվածին:

«Ստաբիլ կարգախոսներ են, որոնց մարդիկ այնքան էլ չեն հավատում: Ընդհանրապես հայ հասարակությունն արդեն սովոր է ընտրություններից առաջ լսել խոստումներ, բոցաշունչ ելույթներ, բայց ընտրություններից անմիջապես հետո հիասթափություն ապրել:

Ինչ վերաբերում է կարգախոսներին, ապա մինչ օրս իրենց քարոզարշավների ընթացքում շատ են կրկնում կարգախոսները ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն և ՀԱԿ-ը: Ես անձամբ կարծում էի,թե «Ժառանգության» կարգախոսը «Բարև Երևանն» է և միայն Ձեզնից իմացա, որ այլ բան է:Սակայն կարծում եմ, որ, օրինակ, իրենք այդքան էլ շեշտը չեն դրել կարգախոսի վրա, ճիշտ այնպես՝ ինչպես Դաշնակցությունը, «Օրինաց երկիրը»»,- կարծիք հայտնեց հոգեբանը:

Զրուցեցինք նաև «Այգ» Հոգեբանական կենտրոնի տնօրեն, հոգեբանական գիտությունների դոցենտ Ռուբեն Պողոսյանի հետ: Վերջինս, անդրադառնալով կուսակցությունների կարգախոսներին, ասաց, որ դրանցից յուրաքանչյուրն էլ գուցե ինչ-որ չափով բնորոշում են իրենց, սակայն մարդկանց ընտրության վրա այդքան էլ մեծ ազդեցություն չեն թողնում:

«Օրինակ՝ գիտեմ, որ ՀԱԿ-ն ամսի 30-ին հանրահավաք է հրավիրել, այդ կարգախոսը բնորոշում է իրենց, բնականաբար հանրահավաքին էլ կհնչեն ելույթներ այդ տրամաբանության մեջ:Կարծում եմ՝ նրանք պատրաստ են գնալ այդ կարգախոսի հետևից, այլ հարց, որ հասարակությանն այլևս դա չի հուզում:

«Արթնացիր» կարգախոսի առնչությամբ հետևյալ կարծիքին եմ. Ժողովուրդն արթնացել էր նախագահական ընտրություններից առաջ, կարծում եմ՝ ուշացած կարգախոս է ընտրվել:

«Ավելի լավ Երևան»՝ ոչինչ չասող կարգախոս է. գիտեքինչ, «Ավելի լավ Երևան» կարգախոսն ավելի շուտ շեշտումէ, թե ինչ հսկայական խոռոչներ ունի Երևանը՝ մանավանդ այն դեպքում, երբ կարգախոսն ընտրել է իշխանության թեկնածուն:

«Սկսենք Երևանից» կարգախոսը նույնական է Տարոն Մարգարյանի կարգախոսին: Այսինքն՝էլի մեկնարկում ենք վատ վիճակից՝ այս դեպքում ասելով, որ մեկնարկում ենք 0-ից. ի՞նչ տարբերություն, վատն ու զրոն նույնն են:

«Մենք կարող ենք ավելին» տիպիկ իշխանական կարգախոս է, որը նմանեցնում եմ նորից ՀՀԿ-ի կարգախոսին:

Դաշնակցության «Փոխենք Երևանը»շատ թույլ կարգախոս է, անհասկանալի է՝փոխել արտաքի՞ն, թե՞ներքին կառուցվածքը, անհասկանալի է, թե ինչ է ուզում ասել կարգախոսը»,- նկատեց Ռուբեն Պողոսյանը:

Հոգեբանի հավաստմամբ՝ նախագահական ընտրություններից հետո ժողովրդի բողոքավոր հատվածն այդպես էլ չտեսավ կազմակերպված ընդդիմադիր ալիք, և կարգախոսներով չէ, որ նա գնալու է ընտրությունների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում