Ապրիլի 29-ին աշխարհում նշվում է Պարի միջազգային օրը: Տոնի հիմնադիրների մտահղացմամբ՝ տոնը կոչված է միավորելու պարի բոլոր ուղղությունները, հարգանքի տուրք մատուցելու արվեստի այդ տեսակին և միավորելու մարդկանց՝ թույլ տալով խոսել ընդհանուր՝ պարի լեզվով:
Ավանդույթի համաձայն՝ այդ օրը որևէ հայտնի խորեոգրաֆի կամ պարողի առաջարկվում է ուղերձով դիմել միջազգային հանրությանը: Այսօր այդ պատվին է արժանացել թայվանցի խորեոգրաֆ Լին Խվայ-Մինը՝ «Երկնքի դարպասներ» պարի թատրոնի ղեկավարը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Պարի միջազգային օրը նշվում է 1982-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր թատրոնի միջազգային ինստիտուտի կողմից:
Այն նշվում է ժամանակակից բալետի հիմնադիր Ժան-Ժորժ Նովերայի (1727-1810թթ.) ծննդյան օրը:










































