Ապրիլի 22-ին Սերբիայի կառավարությունը Կոսովոն ճանաչելու քայլ է կատարել: Համաձայնագրի համաձայն՝ Կոսովոյի 50 հազար սերբեր խորհրդանշական ինքնավարություն են ձեռք բերում, փոխարենը Բելգրադը հույս ունի իմանալ Եվրամիությանը անդամակցելու բանակցությունների կոնկրետ ժամկետը: Բրյուսելը խոստանում է Կոսովոյի համար նույնպես բացել ճանապարհ դեպի Եվրոպա:
Սերբիայի համար այս որոշումը «հիվանդագին է»: Սերբիայի նախկին վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան որոշումը համարել է «խայտառակ»՝ ասելով, որ դա կոսովոյաբնակ սերբերի «արտահանձնում է»: Սերբական ուղղափառ եկեղեցին ևս դեմ է:
Կոսովոյի բնակիչներից մեկն ասել է. «Որդուս մահը սարսափելի հարված էր: Ինձ համար երկրորդ հարվածը Բրյուսելում ստորագրված պայմանագիրն է»:
Կոսովոյի հետ հակամարտության ընթացքում անհետ կորել է մոտ 2.5 հազար սերբ: Ավելի քան 200 հազար մարդ կենտրոնից փախել են ծայրամասեր՝ վախենալով ալբանացիների էթնիկ զտումներից:








































