Դատարանի որոշմամբ՝ Բոսնիայի և Հերցեգովինայի դաշնության նախագահ Ժիվկո Բուդիմիրը և ևս 4 պաշտոնյաներ մեկ ամիս կմնան կալանքի տակ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նրանց մեղադրում են դատապարտյալներին ներում շնորհելու դիմաց կաշառքներ վերցնելու մեջ:
Ուրբաթ անցկացված օպերացիայի ընթացքում տեղի իրավապահ մարմինները ձերբակալել են ընդհանուր առմամբ 20 մարդու:
Դատարանը վճռել է, որ Բուդիմիրին ու նրա գործընկերներին ազատ արձակելը նպատակահարմար չէ, քանի որ, հավանաբար, նրանք կփորձեն լքել երկիրը կամ խոչընդոտել քննությանը:
Մեղադրյալների փաստաբանները մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը: Ենթադրվում է, որ Բուդիմիրի ձերբակալությունը կհանգեցնի քաղաքական լարվածության:










































