Լոնդոնում բացվել է Wild Ginger ռեստորանը, որի ասիական ճաշացուցակը մշակել է շեֆ-խոհարար Յան Ռենգելլին: Բոլոր ուտեստներն էլ համեղ են, սակայն բոլորին հետաքրքրում է սուշի-նետայմորին: Հին ասիական ավանդույթի համաձայն՝ հաճախորդները կարող են այն համտեսել ոչ միայն ափսեներից, այլև պարուհիների մարմինների վրայից: Սա Բրիտանիայի միակ վայրն է, որտեղ այսպիսի ծառայություն են մատուցում:
«Մենք մեր հաճախորդներին ոչ միայն հիանալի սնունդ ենք առաջարկում, այլև այդ սննդի յուրահատուկ մատուցում: Նետայմորին սպասարկման և ժամանցի միահյուսում է: Այս անսովոր սուշին վեց մարդու համար 1000 ֆունտ արժե»,- ռեստորանի ներկայացուցիչների խոսքերը մեջբերում են արտասահմանյան ԶԼՄ-ները:








































