Կանանց և տղամարդկանց ավելի քան 1/3-ն առաջին ժամադրությունից հետո չի ցանկանում շարունակել շփումը` հետագա հարաբերությունները համարելով ոչ հեռանկարային: Ինչպես հաղորդում է bagnet-ը, այս մասին հայտնել են գերմանացի գիտնականները, որոնք ուսումնասիրել են հայրենակիցների գենդերային առանձնահատկությունները:
Ինչպես նշում են հետազոտողները, դա բնական է և տեղի է ունենում զույգերի անհամատեղելիության պատճառով: Միևնույն ժամանակ նրանք նշում են, որ կարելի է խուսփել դրանից` շրջանցելով մի քանի խնդրահարույց թեմաներ, որոնք կարող են խաչ դնել հարաբերությունների հեռանկարի վրա:
Հետազոտողներն առանձնացրել են չորս առանձին թեմաներ, որոնք պետք չէ քննարկել առաջին հանդիպմանը: Մասնավորապես՝ նրանք խորհուրդ չեն տալիս քննարել առողջության, ֆինանսական խնդիրների, կրոնի և քաղաքականության հետ կապված հարցեր:








































