«Բարև Երևան» դաշինքն այսօր իր նախընտրական քարոզարշավն անցկացրեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
Նշնեք, որ հանդիպումն ամենասկզբից խոչընդոտվեց, այսպես կոչված, թաղային հեղինակությունների կողմից:
Բանն այն է, որ հանդիպման հենց սկզբում անհայտ անձինք կտրել էին հոսանքի լարը, և «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչները հնարավորություն չունեցան բնակիչների հետ խոսել բարձրախոսի միջոցով:
Երբ հաջողվեց վերանորոգել լարը, թաղամասը հոսանքազրկվեց: Այս ամենի պատճառով վեճ և քաշքշոց տեղի ունեցավ դաշինքի համակիրների և մոտակայքում գտնվող Հանրապետական կուսակցության շտաբի ներկայացուցիչների միջև:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԺՈՒԿ նախագահ Մանեուել Գասպարյանը նշեց, որ որպես Զեյթունի բնակիչ՝ փորձեց խոսել տեղի իր ծանոթների հետ, որպեսզի չխոչընդոտեն հավաքը, սակայն ապարդյուն:
Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում











































