Saturday, 27 06 2026
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան

Կալանավորվել է «Քավոր Հարութի» անչափահաս որդին

Քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց նախնական երկու ամիս ժամկետով կալանքի տակ պահել Գյումրու կրակոցների գործով ձերբակալված քավոր Հարութի անչափահաս որդուն` Գևոր Խաչատրյանին: Aravot.am-ի փոխանցմամբ` նա այս ընթացքում կգտնվի Աբովյանի քրեակատարողական հիմնարկում:

Հիշեցնենք, որ 17-ամյա Գ. Խաչատրյանը կասկածվում է ապօրինի զենք կրելու մեջ:

Ինչպես 3 օր առաջ պարզաբանեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը. «Քրեական գործի նախաքննությամբ ապացույցներ էին ձեռք բերվել, դեպքից անմիջապես հետո, նա հայտնվել է դեպքի վայրում’փամփշտակալով և փամփուշտներով AK 74 տեսակի ինքնաձիգով»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրու Շիրակացի փողոցում գտվող «Ցածր գներ» խանութի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես այս երիտասարդը, լսելով իր հոր վրա կրակելու մասին, մայկայով, դուրս է վազում տնից’ իր հետ վերցնելով տանը գտնվող ինքնաձիգը:

Հիշեցնենք, որ Շիրակացի փողոցում հնչած կրակոցներն ու մարդասպանությունը տեղի ունեցավ հենց քավոր Հարութի տղայի պատճառով: Վերջինս նախագահական ընտրություններից առաջ Սլաբոդկա թաղամասում մետաղաձողով կոտրել էր Վարդան Ղուկասյանի եղբորորդու’ 31-ամյա Նիկոլայ Ղուկասյանի գլուխը: Ու թեև այս փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել, Ղուկասյանների որդիները որոշել էին անձամբ վրեժխնդիր լինել’օրը ցերեկով քաղաքի բանուկ հատվածում կրակոցներ արձակելով: Այդ կրակոցներից սպանվեց ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հանգուցյալ հորեղբոր թիկնապահն’36-ամյա Շեկոն, իսկ այդ նույն հորեղբոր’ Սերոբի երեխաների կնքահայր քավոր Հարութը ծանր մարմնական վնասվածքներով, ոստիկանների հսկողության տակ պառկած է Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում