Կիրակի Իրաքի իշխանությունները հետ են վերցրել Al-Jazeera-ի և ինը այլ հեռուստաալիքների արտոնագրերը` բռնություն և թշնամանք տարածելու համար: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը` վկայակոչելով Իրաքի իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներին:
«Մենք որոշել ենք դադարեցնել մի քանի արբանյակային հեռուստաալիքների գործողության արտոնագրերը, որոնք խոսում են բռնությունը և թշնամանքը խրախուսելու լեզվով: Խոսքը Իրաքում նրանց աշխատանքի դադարեցման մասին է։ Այնպես որ դրանք չեն կարող լուսաբանել իրադարձությունները և շարժվել այնտեղ»,- ասել է ԶԼՄ-ների և հեռարձակման հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչը:
Նշենք, որ Իրաքում հակակառավարական ելույթների բախումների հետևանքով վերջին մի քանի օրերին զոհվել է ավելի քան 200 մարդ:
Իրաքցի մի շարք քաղաքական գործիչների կարծիքով` սունիների և շիաների միջև լարվածության աճը կարող է վերաճել քաղաքացիական պատերազմի:










































