Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Անե՞լ, թե՞ չլինել` այս է խնդիրը

Հայաստանի ներքաղաքական իրավիճակն իսկապես աննախադեպ է: Աննախադեպ է այն իմաստով, որ իրական գործընթացները տեղափոխվել են շատ խորը, և հասարակությունը, որը մի պահ ակնհայտորեն դարձել էր գործընթացների թելադրող, այժմ կարծես թե սկսել է նշմարել հակառակ զգացողության կաթիլները:

Շատ է խոսվում այն մասին, որ այս կամ այն հարցի կապակցությամբ ընդդիմությունն ու իշխանությունը ունեն գաղափարական և նույնիսկ մտածողության նույնացումներ: Սակայն այժմ ընդդիմության ու իշխանության` երկրի զարգացման վերաբերյալ պատկերացումների ու մոտեցումների տրամագծորեն հակառակ և հայեցակարգային տարբերությունների մասին չէ, որ կգնա խոսքը: Խոսքն այս դեպքում կգնա այն մասին, որ իշխանության ու ընդդիմության կարծես թե ամենամեծ ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ հասարակությունից բավական գաղտնի են պահում իրենց մտադրությունները, հաշվարկները, ծրագրերը, նպատակները և դրանց հասնելու ռազմավարությունն ու մարտավարությունը: Եթե իշխանության դեպքում դա հասկանալի է` թեկուզ և այն պարզ պատճառով, որ գաղտնիությունն անհրաժեշտ է, քանի որ բոլոր այդ ծրագրերը, մտադրությունները, նպատակները, ռազմավարությունն ու մարտավարությունն ուղղված են ժողովրդի դեմ` ժողովրդին հարստահարելու, նվաստացնելու, իշխանազրկելու և ձայնազրկելու ցանկությամբ, ապա ընդդիմության դեպքում, ով հանդես է գալիս հասարակության անունից, ում ուժն անբեկանելիորեն կապված է հանրային աջակցության հետ, մի փոքր անհասկանալի է դառնում հասարակության հետ մանրամասն զրույցի բացակայությունը: Մինչդեռ երկրում տարիներ առաջ համաժողովրդական շարժման հզոր ալիքի ձևավորման հաջողության գրավականը հենց այն էր, որ ընդդիմությունն առաջին անգամ պարզ, հանգամանալից և կոնկրետ խոսք ասաց հասարակությանը, ինչը գնահատվեց, ընկալվեց և արժանացավ Հայաստանի համար աննախադեպ հասարակական աջակցության: Մինչդեռ այժմ ստեղծվել է մի վիճակ, երբ հանրության զգալի մասը սկսել է կասկածել, որ ընդդիմությունն էլ պատրաստակամ է պատասխան աջակցությունը շարունակել և առաջ տանել այն շարժումը, որը բխում է հասարակության, քաղաքացիների, հետևաբար պետության շահից:

Այդ ամենն այնքան էլ ճակատագրական չէր դիտվի, եթե լուծելիք խնդիրը լիներ միայն իշխանափոխությունը: Մինչդեռ ներկայիս իրավիճակը ըստ էության առաջ է բերել պետության և հասարակության համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների մի ամբողջություն: Ակնհայտ է, որ խնդիրների այդ ամբողջության տակից դուրս գալը վեր է ներկայիս իշխանության ուժերից, քանի որ այն բացարձակապես զուրկ է հանրային աջակցությունից: Արդյունքը կամ հետևանքը այն է, որ երկրում թե ներքին, թե արտաքին քաղաքական ուղղություններով կատարվում են քայլեր, որոնց տրամաբանությունը գտնելը վեր է նույնիսկ ամենաինտելեկտուալ մտածողների ուժերից, որոնք պատրաստ են տրամաբանություն գտնել անձրևի յուրաքանչյուր կաթիլի մեջ անգամ: Մինչդեռ այդ անտրամաբանականությունը վկայում է երկրում, ըստ էության, իշխանության բացակայության մասին: Լավ, թե վատ, բայց յուրաքանչյուր պետության համար իշխանությունը նախընտրելի է անիշխանությունից: Այնպիսի պետություն, ինչպիսին Հայաստանն է, իր աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքով, չի կարող երկար ժամանակ մատնվել անիշխանության: Այդ բանն աշխարհը թույլ չի տա, և վաղ թե ուշ Հայաստանին իշխանություն են պարտադրելու: Սակայն չի բացառվում, որ մինչ այդ բանը չհասնի, քանի որ Հայաստանում իշխանության համար պայքարը կարող է մինչ այդ ավարտվել որևէ կողմի հաղթանակով: Եվ այս պարագայում է հարց առաջանում, թե արդյոք ժողովուրդը` ընդդիմության դեմքով, կամ ընդդիմությունը` ժողովրդի կամքով, հանդիսանո՞ւմ են իշխանության համար պայքարի ռեալ կողմ: Այս հանգամանքը առավել ու առավել անտեսանելի է դառնում, քանի որ ընդդիմության գործողությունները ավելի ու ավելի քիչ բացատրելի են դառնում հասարակության համար: Երբ մանևրում է իշխանությունը, հասարակությունը հասկանում է և չի հավատում, երբ մանևրել սկսում է ընդդիմությունը, հասարակությունը չի հասկանում և հավատում է, սակայն մինչև որոշ ժամանակ: Հետո հասարակությունը եթե շարունակում է չհասկանալ, սկսում է արդեն նաև չհավատալ: Իսկ մինչ ընդդիմության և հասարակության միջև առաջանում է փոխադարձ հավատի և հասկացողության խնդիր, իշխանության հարցը լուծվում է բոլորովին այլ մասնակիցների միջև պայքարի բովում, և արդյունքը լինում է այն, որ երբ ընդդիմությունն ու հասարակությունը նորից գալիս են լիակատար համաձայնության, իրենց դիմաց տեսնում են արդեն վերջնականապես ձևավորված իշխանական բուրգ: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ վճռական և հեղափոխական քայլերից ընդդիմության հրաժարումը սխալ մարտավարություն է և հանգեցնելու է հասարակության հետ չհասկացվածության: Միարժեք ասելը դժվար է, սակայն տարվելով քաղաքականությամբ` ընդդիմությունը կարող է լուրջ կորուստ ունենալ ժողովրդականության առումով: Իսկ ժողովրդականության կորուստը նշանակում է հնարավորությունների կորուստ: Այդ պայմաններում, եթե ժամանակը ընձեռում է ավելի ու ավելի նոր հնարավորություններ, դրանից օգտվողը լինում է ոչ թե ժողովուրդը, որը քաղաքականության մեջ է ընդդիմությամբ միջնորդավորված, այլ այն ուժերը, որոնց համար մինչ այդ խնդիր էր դարձել ժողովրդի և ընդդիմության օրգանական ներդաշնակությունը: Այլ կերպ ասած` երբ խնդիրն իշխանության ձևավորումն է, ապա դա լուծվելու է կամ ներիշխանական հեղաշրջման կամ ժողովրդական հեղափոխության ճանապարհով:

Ներիշխանական հեղաշրջման տարբերակը Հայաստանը մի անգամ արդեն իսկ տեսել է: Այն ունեցավ թե դրական, թե բացասական դրսևորումներ: Էականն այն չէ, թե որն էր ավելի շատ: Էականն այն է, որ հասարակությունն այդ ամենի արդյունքում կրկին դուրս մնաց պետության կառավարման լծակների վրա վերահսկողության հնարավորությունից: Մինչդեռ Հայաստանում այժմ խնդիրը դրականի և բացասականի հարաբերակցությունը չէ: Այն կարելի է փոխել դրականի օգտին նույնիսկ ներիշխանական հեղաշրջման արդյունքում, կամ նույնիսկ անիշխանության տևականության պայմաններում: Խնդիրը դրականի ու բացասականի որակական տարբերությունն է: Իսկ եթե պետության կյանքում առաջնային դերը, վճռական ձայնը, կարևոր ազդեցության իրավունքը չի պատկանում հասարակությանը, քաղաքացիներին, ժողովրդին, ապա որևէ այլ դրական բան չի կարող պետության կյանքում ունենալ էական նշանակություն: Իսկ այդ խնդիրը լուծելու համար լավագույն միջոցը ակտիվ և հրապարակային քաղաքականությունն է, քանի որ միայն այդ միջոցով է հնարավոր հակադրվել այն ստվերային գործընթացներին, որոնք իրենց տրամաբանությամբ շարժվելով առաջ, առաջացնում են տեսանելի գործընթացների անտրամաբանականություն և այդպիսով հող նախապատրաստում անտես տրամաբանության հաղթանակի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում