Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ամերիկյան կոնգրեսականների պատվիրակությանը, որը գլխավորում է Փենսիլվանիայից ընտրված հանրապետական կոնգրեսական, Կոնգրեսի զինուժի ու տրանսպորտի գծով կոմիտեի անդամ, Ադրբեջանի գծով աշխատանքային խմբի համանախագահ Բիլլ Շուստերը:
Պատվիրակության կազմում են նաև Ջոն Ռունիանը, Ադամ Կինզինգերը, Շոն Դաֆֆին, Սեդրիկ Ռիչմոնդը, Քրիստոֆեր Մերֆին:
Հանդիպման ժամանակ կողմերը կարծիքներ են փոխանակել տարբեր ոլորտներում ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների, էներգետիկ ոլորտում ներկայիս և ապագա համագործակցության հեռանկարների և այլ հարցերի շուրջ:
Բացի այդ, ընդգծվել է Աֆղանստանում Արևմուտքի խաղաղապահ առաքելության գործում և միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Ադրբեջանի ունեցած ներդրումը: Շոշափվել են նաև տարածաշրջանային խնդիրներ:










































