Ամերիկացի գիտնականները հատուկ տեխնոլոգիա են մշակել, որը թույլ կտա սովորական տպիչի օգնությամբ տպել մարդու մաշկը: Ստացված մաշկի կտորները հնարավոր կլինի փոխպատվաստել այն մարդկանց, ովքեր տուժել են այրվածքներից: Այս գործընթացում պետք է օգտագործել դոնորի բջիջների հիման վրա ստեղծված հատուկ գելը:
Նախևառաջ մասնագետները պետք է սքանավորեն մաշկի վնասված հատվածը, որպեսզի ճշգրիտ «չափագրում» կատարեն, որն անհրաժեշտ է փոխպատվաստման համար:
Գիտնականների խոսքերով՝ մաշկը տպելու համար կարող է օգտագործվել ժամանակակից ամենասովորական տպիչը: Տեխնոլոգիայի հնարավորությունները ցուցադրելու համար 3D տպիչի միջոցով գիտնականներն ամբողջությամբ վերարտադրել են մարդու ականջը: Այդ գործընթացը տևել է ընդամենը 30 րոպե:






































