Շաբաթ օրը միկրոկաթված ստացած Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան հոսպիտալացվել է, սակայն նրա վիճակը այդքան էլ ծանր չէ: Այս մասին հայտարարել է Հյուսիսաֆրիկյան Հանրապետության վարչապետ Աբդելմալեկ Սելալը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Ինչպես իր կողմից հայտարարել է Սպորտային բժշկության ազգային կենտրոնի տնօրեն Ռաշիդ Բուգելբալը՝ պետության ղեկավարի տարած միկրոկաթվածի հետևանքով բարդացումներ չեն եղել:
76-ամյա Բուտեֆլիկան արաբական աշխարհի և Աֆրիկայի առավել փորձառու քաղաքական գործիչներից է: Իր կարիերան սկսել է 1960-ականների սկզբներից: Արդեն 26 տարեկանում զբաղեցրել է Ալժիրի արտգործնախարարի պաշտոնը, որը զբաղեցրել է 15 տարի: Նախագահ է դարձել 1999 թվականին:








































