«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր երեկոյան իր նախընտրական քարոզարշավն անցկացրեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Ելույթ ունեցան կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը և ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Գուրգեն Արսենյանը:
Նշենք, որ քաղաքացիներն իրենց հուզող հարցերի վերաբերյալ նամակներ էին գրել, որոնք փոխանցեցին Ն. Զոհրաբյանին:
Հավելենք, որ հանդիպման վերջում «Առաջին լրատվական»-ն ականատես եղավ, թե ինչպես են ԲՀԿ-ի բուկլետները հայտնվում աղբամանում:
Մանրամասները` տեսանյութում:








































