Մայիսի 15-ին Christie’s աճուրդում կցուցադրվի տանձաձև ամենախոշոր ադամանդը, որն իր մաքրությամբ աշխարհում նմանը չունի: Հայտնի է, որ այն իր գույնով պատկանում է ամենաբարձր՝ D դասին և Iia ֆիզիկական տիպին: Քարն այնքան բացառիկ է, որ աշխարհում ադամանդների միայն երկու տոկոսն է այդ տիպին պատկանում: 101.73 կարատանոց անթերի ադամանդը նախկինում երբեք աճուրդի չի հանվել:
Ադամադը հատվել է 236-կարատանոց ալմազից, դրա մշակումը տևել է 21 ամիս:
Մինչև այժմ անգույն ամենածանր ադամանդը եղել է 76.02 կարատանոց և վաճառվել է 21.5 միլիոն դոլարով: Իսկ ամենահայտնի և խոշոր անգույն 530.20 կարատանոց ադամանդը գտնվում է Բրիտանական թագավորական տան գանձարանում:











































