Gangnam Style-ի հեղինակ Պակ Չե Սանը, ով ավելի շատ հայտնի է որպես ռեփեր PSY, զբոսաշրջիկների համար կգովազդի Հարավային Կորեան: Երաժիշտը կնկարահանվի մի քանի պրոմո-հոլովակներում, որոնք պատմելու են նրա հայրենիքի մասին, հայտնում է kp.ru-ն:
Wiki PSY Korea կոչվող գովազդային արշավը կմեկնարկի մայիսին ամբողջ աշխարհով: Դրա հեղինակն է Կորեայի տուրիզմի ազգային կազմակերպությունը:
Հեռուստատեսային հոլովակներում Հարավային Կորեայի տեսարժան վայրերից հիշատակվելու է Չեջուդո կղզում անցկացվող փառատոնը, «Օլլեն» ու Սեուլի Մեյոնգ Դոնգ առևտրային շրջանում «կոսմետիկ փողոցը», ինչպես նաև ազգային սամգյոպսալ ուտեստը, հաղորդում է News24-ը:










































