ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը, Վահան Կարապետյանը, ինչպես նաև կուսակցության համամասնական ցուցակի առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնող Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, Աբրահամ Մանուկյանը այսօր Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում մասնակցեցին Հայաստանի մի շարք համալսարանների ուսանողների պատրաստած աշխատանքների ցուցահանդեսին:
Միջոցառման սկզբում ԲՀԿ պատգամավորները և ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ուսանողները վերջում արժանացան ԲՀԿ պատվոգրերին և նվերների, որոնց պարունակությունն այդպես էլ չհաջողվեց պարզել:
Մանրամասները դիտեք տեսանյութում:





































