Նախօրեին Ստամբուլի անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել է 13 տարի հետախուզվող նարկոբարոն, ում անունը չի հրապարակվում, հայտնում է թուրքական Sabah թերթը:
Տվյալ անձը տարիներ շարունակ հետախուզվել է թուրքական ոստիկանության կողմից: Նրան ձերբակալելու օպերացիային մասնակցել է ոստիկանության թմրամիջոցների դեմ պայքարի բաժնի հատուկ ջոկատը:
Ձերբակալվածը հարցաքննությունից հետո պետք է հանձնվի դատարանին: