Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վրաստանը պետական հեղաշրջում է նախապատրաստում Ադրբեջանում. փորձագետ

Ադրբեջանական Salam News գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ռուս քաղաքագետ, Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալը հայտարարել է, որ Վրաստանը պետական հեղաշրջում է պատրաստում Ադրբեջանում.

«Կան տեղեկություններ, որ Վրաստանը պետական հեղաշրջում է պատրաստում Ադրբեջանում: Այժմ Վրաստանի տարածքում այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Այդ ամենի պատասխանատվությունը դրված է Վրաստանի Անվտանգության խորհրդի անդամ Գիգա Բոկերիայի վրա: Վրաստանի ադրբեջանցիներից ձևավորվում է երիտասարդների ջոկատ, որոնք պատրաստվում են կոշտ քայլերի գնալ Ադրբեջանում տեղի ունենալիք զանգվածային ելույթների ժամանակ:

Իմ տեղեկություններով, իշխանափոխությանը նվիրված ադրբեջանական ընդդիմության հանրահավաքը կայանալու է մայիսի 28-ին: Արդեն հաջորդ օրը` մայիսի 29-ին, Լոնդոնում նախատեսված է Ադրբեջանին նվիրված կոնֆերանս, որում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը գնահատական է տալու ադրբեջանական ընդդիմությանն ու կառավարությանը, և այլն:

Այս տարվա մարտին Բոկերիան և մի շարք այլ պաշտոնյաներ այցելեցին Ադրբեջան` վերջինիս իշխանություններին առաջարկելով կնքել հակառուսական քաղաքական դաշինք: Սակայն Ադրբեջանի նախագահը չմտավ այդ խաղի մեջ և հրաժարվեց ադրբեջանա-ամերիկյան համատեղ զորավարժություններից («Տարածաշրջանային պատասխան – 2011»)։

Դրա համար էլ այժմ Վրաստանի ղեկավարությունն ակտիվ ռազմական շփումներ է ունենում Հայաստանի հետ` ընդդեմ Ադրբեջանի (նկատի է առնվում Վրաստանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան):

Այս ամենի նախաձեռնողը Վրաստանի արևմտյան գործընկերներն են, ովքեր ցանկանում են Հարավային Կովկասում կրկնել Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձությունները: Այսինքն՝ տվյալ նախագծում Վրաստանը հանդես է գալիս օտարների կամքն արտահայտողի դերում: Ադրբեջանական ընդդիմությունը տեղյակ է այդ մասին:

Ադրբեջանն էլ հանդիսանում է Հարավային Կովկասի և ընդհանուր առմամբ Մեծ Կովկասի առանցքային երկիրը: Եվ եթե այնտեղ իշխանության գան Արևմուտքից առավել մեծ կախում ունեցող քաղաքական գործիչները, ապա նրանք ակնթարթորեն Ադրբեջանը կվերածեն Իրանին հարվածել պատրաստվող ԱՄՆ ռազմաբազայի»:

Հիշեցնենք, որ Հեյդար Ջեմալը հայտնի է իր սենսացիոն հայտարարություններով և իրադարձությունները յուրովի մեկնաբանելով: Մասնավորապես, երբ 2010 թվականի փետրվարի 4-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն առաջարկեց ԵՄ-ի օրինակով ստեղծել Եվրասիական միություն` ընդգծելով, որ Եվրասիայի բոլոր երկրները ռազմավարական նշանակություն ունեն Թուրքիայի համար, Հեյդար Ջեմալը դա որակեց որպես Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի դեմ պատերազմելու Ռուսաստանին ուղղված հրավեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում