«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այսօր Ազատության հրապարակում մամուլի ամենօրյա ասուլիս էր հրավիրել:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանն իր ելույթում նշեց. «Ամենակարևոր հանգամանքն այն է, որ այս օրերին շարժումը, որը Հայաստանում ձևավորվեց հանուն արդար քվեարկության և հանուն նրա, որ չաղավաղվի մեր ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը, ոչ թե կասեցվեց, այլ սկսում է նոր թափ ստանալ: Սա ամենակարևոր քաղաքական արդյունքն է, որի հետ կապված՝ ռեժիմը խնդիրներ է ունենալու:
Մանրամասները՝ տեսանյութում:










































