Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացառել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ համագործակցությունը: Այդ մասին Մերկելը հայտնել է գերմանական Augsburger Allgemeine լրատվամիջոցին տված հարցազրույցում:
«ԴԱԻՇ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան չի ներառում Ասադին և նրա բանակին: Չմոռանանք, որ ԵՄ ներգաղթածների մեծ մասը հենց փախել է Ասադից»,- ասել է նա:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Գերմանիան ստիպված կլինի ավելի ակտիվորեն գործել արտաքին քաղաքականության մեջ:







































