Georgia Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ կառավարությունը Վրաստանին կհատկացնի երկու ուղղաթիռ։ Խոսքը HUEY II տիպի ուղղաթիռների մասին է, որոնց արժեքը կազմում է 18.6 միլիոն դոլար։ Վրաստանը դրանք կստանա ԱՄՆ-ի տրամադրած 50 միլիոն դոլարի դրամաշնորհի շրջանակներում։
Մարտական ուղղաթիռները, որոնք ունեն նաև փրկարարական աշխատանքներ անցկացնելու հնարավորություն, վրացական կողմին կհանձնվեն 2018 թվականին՝ պահեստամասերի, համապատասխան փաստաթղթերի ու օդաչուների ուսուցման ծառայությունների հետ միասին։











































