Թուրքիայի հասուն բնակչության (15 տարեկանից բարձր) շուրջ 17 տոկոսն ունի առողջությանը սպառնացող ավելորդ քաշ: Ճարպակալմամբ տառապող կանանց թիվն անցնում է տղամարդկանց թվից: Այս մասին հայտնում է Hürriyet-ը:
Թուրքիայի Վիճակագրության ինստիտուտը հետազոտություն է անցկացրել, համաձայն որի՝ թուրքերի 34 տոկոսն ունի ավելորդ քաշ: Այդ ցուցանիշի 20 տոկոսը բաժին է ընկնում կանանց , իսկ 13 տոկոսը՝ տղամարդկանց: Բնակչության 44 տոկոսը պահպանում է կազմվածքը:
Առողջության համար վտանգ չներկայացնող ավելորդ քաշ ունեցողների կատեգորիայում ուժեղ սեռի ներկայացուցիչները (39%) գերազանցում են կանանց (30%):