Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Խորասան-Ռեզավի նահանգի Քաշմեր քաղաքում հայտնաբերվել և ոչնչացվել են 4 մանկական խաղալիքներ, որոնք լեցուն են եղել պայթուցիկ նյութով։ Այդ մասին այսօր հայտարարել է Քաշմերի քաղաքապետ Մեհդի Ֆրուզանը։
Նրա խոսքերով՝ այդ խաղալիքները երկիր են բերել Քերբելա (Իրաք) գնացած իրանցի ուխտագնացները։ Ընդ որում՝ այնտեղ դրանք ուխտագնացներին տրամադրվել են անվճար։ Քաղաքապետը հավելել է, որ խաղալիքներից երեքը հայտնաբերվել են Իսլամական հեղափոխության պահակազորի, մեկը՝ ոստիկանության կողմից։








































