Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ ոչ մի դեպքում չի պատրաստվում հրաժարվել խաղի իր մոտեցումներից:
Իսպանացի մասնագետի դավանած խաղային փիլիսոփայությունը հերթական անգամ կասկածի տակ է դրվել, երբ Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում «Բավարիա»-ն 1:3 հաշվով զիջել է Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ին:
««Բավարիա»-ում իմ աշխատած տարիներին թիմը քիչ գոլ է բաց թողել և գրեթե թույլ չի տվել մրցակիցներին գոլային պահեր ստեղծել մեր դարպասի մոտ: Այդ ամենը գնդակը վերահսկելու շնորհիվ է:
Մենք անընդհատ հաղթում ենք, հաճախ՝ խոշոր հաշվով: Երբեմն էլ կարող ենք անհաջողության մատնվել: Դա նորմալ է»,- Sport-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:



































