Սաուդյան Արաբիայում այսօր անցկացվում են տեղական մարմինների ընտրություններ, որոնց երկրի պատմության մեջ առաջին անգամ կարող են մասնակցել նաև կանայք: Կանանց թույլատրել են նաև որպես թեկնածու առաջադրվել՝ հայտնում է korrespondent.net-ը:
Որպես թեկնածու ընդհանուր առմամբ գրանցվել է 978 կին՝ 5938 տղամարդու հետ:
Սաուդյան Արաբիայում գործող խիստ կանոնների պատճառով թեկնածություն առաջադրած կանայք կարող էին նախընտրական արշավի ժամանակ կամ ելույթ ունենալ միջնապատի հետևից, կամ նրանց պետք է տղամարդիկ ներկայացնեին:
Մոտ 130 000 կանայք պատրաստվում են գնալ ընտրատեղամասեր, իսկ տղամարդկանց շրջանում քվեարկությանը մասնակցելու համար գրանցվել է 1,35 մլն մարդ:







































