Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայում 5 կին դատի է տվել երկրի կառավարությանը, ամուսնությունից հետո իրենց ազգանունը պահպանելու իրավունք ստանալու համար։ Գերագույն դատարանը տվյալ հարցի շուրջ որոշում կայացնելու է այս տարվա դեկտեմբերի 16-ին։
Ավելի վաղ նախորդ երկու դատական ատյանները հրաժարվել են բավարարել հայցվորների պահանջները։ Հայցվորներից 41-ամյա թարգմանչուհի Կաորի Օգունին հայտարարել է, որ կորցնելով սեփական ազգանունդ, զգում ես, որ սկսում են լուրջ չվերաբերվել, չհարգել քեզ։ Օգունին ամուսնությունից հետո հարկադրված է եղել վերցնել ամուսնու ազգանունը, սակայն իր ազգանունն օգտագործում է որպես պրոֆեսիոնալ կեղծանուն։ 1896 թվականին Ճապոնիայում ընդունված օրենքով ամուսինները պարտադիր պետք է ունենան մեկ ազգանուն։








































