Փարիզում ձերբակալվել են Greenpeace-ի ակտիվիստներ, որոնք Հաղթանակի կամարի հարակից հրապարակը դեղին գույնով են ներկել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ակտիվիստները դեղին ներկ են լցրել կամարի մոտ՝ խաչմերուկին։ Ներկը տարածվել է անցնող մեքենաների անիվների միջոցով։
Ակտիվիստները պահանջել են մինչև 2050 թվականը լիովին անցում կատարել էներգիայի վերականգնվող աղբյուրներին։
Մի քանի ակտիվիստներ էլ ալպինիստական սարքավորումների օգնությամբ ձեռնարկել են Հաղթանակի կամարի վերնամասից իջնելու փորձ։ Նրանք փորձել են հուշարձանին ամրացնել ցուցապաստառ՝ մինչև 2050 թվականը իրենց պահանջը կատարելու վերաբերյալ նախագահ Օլանդին ուղղված կոչով։ Կամարի ներքևում ոստիկանները նրանց ձերբակալել են։

https://youtu.be/EpJRowVMCXo










































