Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կարող է Մադրիդի «Ռեալ» վերադառնալ: Դա իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի նախաձեռնությունն է, ինչին նպաստում են վերջինիս և Մոուրինյոյի ջերմ ընկերական հարաբերությունները:
Ներկայումս պորտուգալացի մասնագետը գործող պայմանագիր ունի Լոնդոնի «Չելսի»-ի հետ, որն ուժի մեջ է մինչև 2017 թվականը:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն գլխավորել է «Ռեալ»-ը 2010-2013 թվականներին: Նշված ժամանակահատվածում նա Իսպանիայի չեմպիոն է դարձել, նվաճել երկրի գավաթն ու սուպերգավաթը:











































