Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, որը պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, երկրի պաշտպանունակության ամրապնդման հարցը քննարկել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդի հետ։ Այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։
Խիդաշելին հայտարարել է. «Մենք քննարկել ենք երկրի պաշտպանունակության էլ ավելի ամրապնդման ու անվտանգության օղակի ընդլայնման հարցերը՝ ելնելով ներկայումս առկա իրողություններից։ Մենք մեր գործընկերների հետ շատ ենք խոսում Սև ծովի անվտանգության և միասնական այդ համակարգին Վրաստանի համամասնակցության մասին»։
Խիդաշելիի ամերիկյան այցը մեկնարկել է դեկտեմբերի 8-ին։











































