Օրական մեկ տանձ ուտելով հնարավոր է ազատվել ավելորդ քաշից, հայտնում է rosbalt.ru-ն: Այս մասին հայտարարել են ամերիկացի գիտնականները, որոնք հերթական հետազոտությունն են կատարել:
Այն մարդիկ, որոնք սննդում տանձ են օգտագործում, 35%-ով քիչ են ճարպակալման զոհ դառնում: Այդ միրգն առողջության համար օգտակար է բուսական մանրաթելի և վիտամին С-ի պարունակության շնորհիվ: Միրգը նաև չի պարունակում աղ, ճարպ և խոլեստերին:
Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են թարմ տանձի օգտագործման, դիետայի ընդհանուր որակի, օրական սննդակարգի սննդարարության և հասուն մարդկանց շրջանում սրտի հիվանդությունների ռիսկի գործոնների կապը:






































