Ոստիկանությունը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է անցկացնում Ստամբուլի 17 շրջաններում՝ գրում է թուրքական Milliyet թերթը։
Գործողության ընթացքում արդեն կան ձերբակալվածներ, որոնց թվի ու քաղաքացիության մասին չի հաղորդվում։
Ավելի վաղ Թուրքիայի հատուկ ծառայությունները հայտնել էին, որ Ստամբուլի մի շարք շրջաններում կարող են ահաբեկչություններ իրականացվել։
Վերջին խոշոր հակաահաբեկչական գործողությունը Ստամբուլում անցկացվել է նոյեմբերի 12-ին։ Արդյունքում ոստիկանությունը ձերբակալել է 192 մարդու։











































