Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ամրապնդել է առաջատարի իր դիրքերը կուսակից մրցակիցների շրջանում՝ հավաքելով ձայների 35 տոկոսը: Այս մասին են վկայում վերջին սոցհարցումները՝ տեղեկացնում է CBS հեռուստաալիքը:
Հոկտեմբերին տեղի ունեցած հարցման համեմատ՝ Թրամփն իր դիրքերն ամրապնդել է միանգամից 13 տոկոսով՝ հետևում թողնելով մյուս հավակնորդներին: Այսպես. 2 ամիս առաջ վարկանիշը գլխավորող նախկին նյարդավիրաբույժ Բեն Կարսոնը երրորդ տեղում է՝ իրենից առաջ թողնելով Թեդ Քրուզին՝ ձայների 6 տոկոս: Մարկո Ռուբիոն ունի ձայների 9 տոկոսը, իսկ Ջեբ Բուշը՝ ընդամենը 3 տոկոս:
Նշվում է, որ հարցման մասնակիցների մեծամասնությունը հարցերին պատասխանել է մինչ Թրամփի սկանդալային հայտարարությունը՝ մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելելու մասին:







































