Հունաստանի ռազմաօդային ուժերի երկու F-16 կործանիչներ որպես թիրախ ռադարին պահել են թուրքական F-16-ը` Էգեյան ծովի վրա: Այս մասին ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի հայտարարությունում:
«Թուրքական F-16 կործանիչը ուսումնական թռիչք է գործել Էգեյան ծովի չեզոք ջրերի վրա: Այդ հանձնարարության կատարման ժամանակ Հունաստանի ռազմաօդային ուժերի F-16 երկու ինքնաթիռ սկսել են հետապնդել մեր կործանիչին` այն որպես թիրախ պահելով ռադիոտեղորոշիչի վրա 3 րոպե 40 վայրկյանի ընթացքում: Մեր օդաչուներն անհրաժեշտ արձագանք են ցուցաբերել»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ Թուրքիան չի ճանաչում 10 մղոն ձգվող Հունաստանի օդային գոտին կղզիների շուրջ, ինչը բազմաթիվ միջադեպերի է հանգեցնում Հունաստանի ռազմաօդային ուժերի հետապնդումների հետ կապված:








































