Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանությունը ձեռնարկել է հավելյալ միջոցներ՝ ապահովելու համար քաղաքի կենտրոնում գտնվող Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության անվտանգությունը։
Իսթիքլյալ պողոտայում՝ դիվանագիտական առաքելության շենքի մոտ, պարեկություն են կատարում ոստիկանության խստացված միջոցները և կանգնած են ոստիկանական մի շարք ավտոբուսներ։ Ավելի վաղ ԿՀՎ-ը Թուրքիային զգուշացրել է, որ երկրի տարածքում ահաբեկչական հարձակումներ են ակնկալվում ռուս զբոսաշրջիկների վրա։












































