Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում մարտական ինքնաթիռ է ընկել։ Միջադեպը գրանցվել է Նիղդե նահանգի Ալթունհիսար շրջանի Հասան լեռան շրջանում։ Ժանդարմերիայի զինծառայողները որոնողական աշխատանքներ են սկսել տվյալ տարածաշրջանում։
Ինքնաթիռի կործանման մասին հայտնել են տվյալ տարածքում գտնված հովիվները, որոնց խոսքերով՝ մարտական ինքնաթիռի կործանվելուց հետո լսվել է ուժգին պայթյուն և ծուխ է բարձրացել։ Միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 16.00-ին։










































