Samsung հարավկորեական ընկերությունը կզբաղվի «անօդաչու» ավտոմեքենաների համար բաղադրիչների մշակմամբ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։
Ընկերությունը պատրաստվում է ստեղծել առանձին ստորաբաժանում՝ համացանցին միացող ինքնակառավարվող ավտոմեքենաների համար բաղադրիչների մշակման համար։
Samsung-ում այլ մանրամասներ չեն հստակեցրել։
Նոյեմբերի 20-ին «անօդաչու» ավտոմեքենայի համատեղ մշակման մասին հայտարարել էին Volvo-ն ու Microsoft-ը։ Կնքված գործարքի շրջանակում Microsoft-ը Volvo-ի հաճախորդներին կտրամադրի հավելյալ իրականության HoloLens ակնոցների կիրառմամբ ինտերակտիվ ռեժիմում մեքենայի գնում իրականացնելու հնարավորություն։






































