Թուրքական «Գալաթասարայ»-ը հետաքրքրվում է Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով, բայց հարձակվողը հրաժարվել է տեղափոխվել թուրքական ակումբ։ Այս մասին գրում է Fotospor պարբերականը։
Նշվում է, որ «Սպարտակ»-ի ղեկավարությունը համաձայնություն է տվել կապված Մովսիսյանի տեղափոխության հետ, սակայն Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխությունից հրաժարվել է Հայաստանի և Թուրքիայի միջև բարդ հարաբերությունների պատճառով։
Մովսիսյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 խաղ, խփել 3 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում։








































