«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մտահոգություն հայտնեց այն մասին, որ մեզանում կան որոշ տնտեսվարող սուբյեկտներ, մասնավոր գործատուներ, որոնք աշխատակիցներից գանձել են գումարները և չեն փոխանցել համապատասխան ֆոնդերին: «Քաղաքացուն պարտադրում են վճարել կենսաթոշակային գումարները, բայց նա երաշխիք չունի՝ հետո ի՞նչ է լինելու»,-նշեց ՕԵԿ պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































