«Նոր Հայաստան»-ն այսօր Մարդու իրավունքների օրվա արթիվ երթ և միջոցառում էր կազմակերպել: Ազատության հրապարակում էր նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով օրեր առաջ մեզ հետ հարցազրույցում նշել էր. «Ես դրանցից ոչ մեկի հետ հույս չեմ կապում, դրանք բոլորը ծախված են»:
Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Պ. Հայրիկյանն ասաց. «Որևէ մեկի հետ, ով իրեն սխալ է պահել, դա չպետք է համարես իր մահավճիռը, իրենք շատ լավ գիտեն, որ լուրջ սխալ են թույլ տվել: Հանրության առաջ թույլ տված սխալի համար հանրությունից պետք է ներողություն խնդրեն, որ մարդկանց հստակ չկողմնորոշեցին, ինձնից ներողություն պետք չի հրապարակավ խնդրել, եթե առանձին խնդրեն, իհարկե մենք պարտավոր ենք ներել և հետագայում միասին աշխատել»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































